Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենը ստում է. Ռոբերտ Նազարյան

«ՀԷՑ»-ի գլխավոր տնօրենը ստում է. Ռոբերտ Նազարյան
13.06.2015 | 11:03

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Բիբինը թույլ է տալիս իրեն մոլորեցնել հանրությանը: Այդ մասին հունիսի 12-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը:
«Նա ասում է, որ բազմիցս հայտարարել է դժվարությունների մասին, բայց ոչ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ոչ կառավարությունը ոչ մի բան չեն արել: Պարոն Բիբինը ստում է»,- հայտարարել է Նազարյանը:
Համաձայն սակագնի հաշվարկման գործող մեթոդի՝ ընթացիկ ռիսկերն իր վրա է վերցնում ՀԷՑ-ը, բայց 2014-ը ոչ միայն սակավաջուր էր, այլև բացառիկ էր վերջին 10 տարվա ընթացքում և մենք բարձրացրինք սակագինը, հավելել է Նազարյանը: «Իսկ հետո ասել ենք՝ կփակենք նաև նախկին 3 տարում կրած վնասները, բայց եթե շահույթ լինի՝ կփակես ինքդ: Մի՞թե դա ընդառաջ քայլ չէ»,- հայտարարել է Նազարյանը: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է բարձրացնել բնակչության համար էլեկտրաէներգիայի գինը 6,93 դրամով 17-ի փոխարեն, որն առաջարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Բնակչության համար ներկայիս ցերեկային սակագինը կազմում է 41,85 դրամ 1 կՎտ.ժ-ի համար:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ